Սուդանում մարտեր են. ռազմական հեղաշրջման փորձ է կատարվում

Սուդանի մայրաքաղաք Խարտումում կրակոցներ և պայթյուններ են լսվում բանակի և արագ աջակցության ուժերի պարագլուխների միջև մի քանի օր տևած դիմակայությունից հետո։ Քաղաքի վրայով թռչում են նաև մարտական ինքնաթիռներ, ամենայն հավանականությամբ՝ դրանք պատկանում են բանակին, գրում է BBC-ն:
Բանակը ենթակա է ռազմական կառավարությանը (Ինքնիշխան խորհրդին), որը գլխավորում է գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը, իսկ Արագ աջակցության ուժերը՝ փոխնախագահ գեներալ Մուհամեդ Համդան Դագալոյին։
Որպես քաղաքացիական կառավարման առաջարկվող անցում՝ արագ աջակցության ուժերը պետք է ինտեգրվեն զինված ուժերին, սակայն գեներալները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ դա պետք է տեղի ունենա, և այս վեճը վերաճել է զինված պայքարի:
Reuters-ը հայտնում է, որ կրակոցներ են լսվել Խարտումի կենտրոնում գտնվող բանակի շտաբի մոտ։ Արագ աջակցության ուժերը պնդում էին, որ վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի օդանավակայանը և նախագահական պալատը, սակայն այս պահին դա դեռևս չճշտված տեղեկություն է:
Բանակն, իր հերթին, պնդում է, որ արագ աջակցության ուժերի կազմավորումները փորձում են գրավել իր շտաբը։
«Արագ աջակցության ուժերի մարտիկները հարձակվել են Խարտումում և Սուդանի այլ շրջաններում գտնվող մի քանի բանակային ճամբարների վրա», - AFP-ի փոխանցմամբ՝ ասել է ռազմական խոսնակ Նաբիլ Աբդալլահը։
Հայտնի է նաև, որ սուդանցի զինվորը ծեծել է BBC-ի արաբական թղթակից Մուհամեդ Օսմանին։ Դա տեղի է ունեցել Օմդուրման քաղաքում, որտեղ ապրում է Օսմանը։ Զինվորականները կանգնեցրել են թղթակցի մեքենան Խարտումի խմբագրություն գնալու ճանապարհին և նրան տարել տեղի բանակի շտաբ։ Այնտեղ զինվորներից մեկը թիկունքից հարվածել է նրա գլխին։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10800:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
123Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
291Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
185Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
312Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
138Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
117Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
126Երեկ, 14:54