«Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել նրա հետ». Ա. Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Մոլդովայում հայ համայնքը հրաժարվել էր հանդիպել…
Ըստ հավաստի աղբյուրի, Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման քավորը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Նույն աղբյուրի պնդմամբ, Մոլդովական համայնք ներկայացնող մարդիկ, խոշոր վարձավճարի դիմաց հավաքագրվել և ավտոբուսներով տեղափոխվել էին Քիշնև Ուկրաինայից: Նրանց նաև բաժանվել էին հարցեր, որոնց մեծ մասը սկսվում էր «շնորհավորում ենք ձեր ծնունդը, պարոն...» բառերով։
Աղբյուրը նաև փոխանցեց, որ ՀՀ կառավարիչը միակն էր, ով ի զարմանս ներկաների, շրջում էր զրահաբաճկոնով: Դա կարծես թե պայմանավորված էր նախորդ օրը տեղի ունեցած երկու իրադարձություններով. ա) Մոլդովայում հայկական համայնքի ներկայացուցիչները կտրուկ մերժել էին հանդիպել նրա հետ:
բ) ԱԱԾ-ը տեղեկացվել էր, որ մոլդովական համայնքի պատվիրակության անդամներից մեկը հարձակում է նախապատրաստում նրա վրա։
Ավելին ասեմ, նույն պատճառով կառավարիչը հարձակման վախից կարգադրել էր չեղարկել համայնքի հետ հանդիպումը, սակայն մտափոխվել էր, երբ ԵԽ նախագահ Շառլ Միշելը անձամբ երաշխիք էր տվել, որ պատվիրակության կազմում կլինեն ստուգված մարդիկ, նախապես իմանալով Վլադիմիրի քավորության մասին:
Դե հիմա պատկերացրեք, ինչ վիճակում է այդ արարածը, որ իր հետ կեղծ հայրենակիցներ է տանում, որ բեմադրի իր «ջերմ» ընդունելությունները: Ասեմ ավելին, սա առաջին դեպքը չէ, 2022 թվականի մայիսի 11-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում նույնպես բեմադրվել էր նույն տեսարանը»:

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
3521:24
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բարոյապես մաշված ու սպառված է»․ Դերենիկ Մալխասյան
6219:24
«Ինձ թույլ չտվեցին մուտք գործել ՌԴ»․ Լուսինե Բադալյան
7918:36
«Մերոնք խնամում են փխրուն խաղաղությունը, Ալիևը ծաղրուծանակի է ենթարկում մեզ»․ Թաթուլ Հակոբյան
7318:12
«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ
16118:01
«Կարևոր է հասկանալ իրավիճակի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ենթատեքստը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
6617:48
«Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով»․ Սևակ Խաչատրյան
6517:12
«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով
13616:48