Ինչո՞ւ է ԵՄ-ը որոշել ակտիվացնել հայ-ադրբեջանական բանակցությունները. #Российская_газета
![]() 1064 Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 17:48 Հունվարի 22-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի օրակարգում, ի թիվս այլնի, կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Սակայն մինչ այժմ Բրյուսելի միջնորդությունը որևէ բեկումնային արդյունքի չի հանգեցրել, գրում է «Российская газета»-ն: ««Այսօր, ըստ էության, մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից երաշխիքներ ենք ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու միտումներ չունենք»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանն ուզում է, որ խաղաղության պայմանագիրը երաշխավորներ ունենա: Մենք չենք կարծում, որ դրա կարիքը կա: Դա կլինի խաղաղության պայմանագիր, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչո՞ւ է ՀԱՊԿ անդամ պետությունը լրացուցիչ երաշխիքներ ուզում: Դրա պատճառը, հավանաբար, Երևանի իշխող թիմի՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու հաշվին Արևմուտքի հետ մերձենալու փորձերն են: Իհարկե, նման կուրսն աջակցության չի արժանանում Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից: Այս իրավիճակում Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ փաստացի հանձնելով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, տարածում են այն թեզը, որ հենց Արևմուտքն է ի վիճակի ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովել երկրի համար, քան ՀԱՊԿ դաշնակիցները՝ չհամարձակվելով ընդունել, որ «Արցախի հանձնումը» տեղի է ունեցել Մոսկվայի ու ՀԱՊԿ-ի հասցեին Երևանի սադրիչ պահվածքից ու դեմարշներից հետո: Բնակչության աճող դժգոհության և վարկանիշի անկման պայմաններում Փաշինյանի թիմը ձգտում է ժողովրդին ցույց տալ իր հաջողությունները ոչ միայն ԵՄ-ի հետ բանակցային ուղու վրա, այլև օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում: Օվկիանոսից այն կողմ հաճախակիացել են Փաշինյանի թիմի ներկայացուցիչների այցերը, այդ ներկայացուցիչների թվում է երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հաշվի առնելով այդ երկրի հնարավոր ներքաղաքական անկայունությունն ու արտաքին սպառնալիքները (Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են առաջ տանում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Զանգեզուրի միջանցքի կառուցման նախագիծը), դժվար է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ից բացի՝ որևէ մեկը լրջորեն կկարողանա օգնության հասնել Երևանին։ Արդյո՞ք Երևանը կամք ու խելամտություն կունենա՝ չկրկնելու նույն սխալները՝ փորձելով պաշտպանություն փնտրել ԵՄ-ում և ԱՄՆ-ում»,- գրում է թերթը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
