Մատենադարանում պահվող «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանի պատմությունը

Մատենադարանում է պահվում «Հրաշագործ» Չարսանջակի Ավետարանը:
Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրը կոչվել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան»։ Արծաթյա կրկնակազմով, չորս ավետարանիչների ու Քրիստոսի խաչելությամբ պատկերված Ավետարանը աղոթքի առարկա էր ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերի, այնպես էլ այլադավանների համար:
Բազմաթիվ ձեռագրերի նման, հետաքրքիր է նաև Չարսանջակի Ավետարանի փրկության պատմությունը։ Դադայանների ընտանիքը, որ հետագայում ընծայաբերեց Ավետարանը Մատենադարանին, ապրում էր Արեւմտյան Հայաստանի Լուսատարիչ գյուղում։ Երբ սկսվում է հայոց ցեղասպանությունը, տիկին Եղիսան հարսների և թոռների հետ գաղթում է Արեւելյան Հայաստան՝ Երևան, և սկսում է կամավոր աշխատել Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այնտեղ նա ծանոթանում է Չարսանջակ գյուղից գաղթած մի հիվանդի հետ։ Իմանալով իր վիճակի ծանրության մասին՝ հիվանդը տիկին Եղիսային է հանձնում Սուրբ Գևորգ եկեղեցուց բերված և փրկված Ավետարանը։ Հիվանդը, ցավոք, մահանում է, և Ավետարանը մնում է տիկին Եղիսայի մոտ։ Վերջինս գաղթում է Մարսել, ապա՝ ԱՄՆ, իր որդու՝ Հովհաննեսի մոտ։ Եղիսայի և Հովհաննեսի մահից հետո Հովհաննեսի կինը՝ Արաքսին, տեղափոխվում է Լոս Անջելես և իր հետ է տանում նաև Ավետարանը։ Արաքսիի մահից հետո նրա երեխաները՝ Հելեն և Հրայր Դադայանները, 2017թ. միաձայն որոշում են կայացնում և սրբությամբ պահված Ավետարանը հանձնում են Մաշտոցյան Մատենադարանին:






Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
133Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
25516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
98315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
55613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63010.09.2026, 16:12