«Ուժային բալանս է փոխվում՝ հօգուտ Թուրքիայի․ հետևանքները կզգանք նաև մենք»․ Սուրեն Սուրենյանց
217 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 18:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե 29,8 հազարի խնդիրը լուծենք, արդեն հրաշքի պես մի բան կլինի. իմ անդրադարձը սիրական զարգացումներին․ Ինքս Մերձավոր Արևելքի և Սիրիայի մասնագետ չեմ և չեմ հավակնի հանդես գալ միանշանակ պնդումներով, որոնց պակասը վերջին օրերին չի եղել: Բայց մի քանի մոլորությունների հարկ եմ համարում անդրադառնալ: Երեկվանից, երբ թուրքամետ իսլամիստ զինյալները գրավեցին Դամասկոսը, մեզանում շատ եմ հանդիպել «Սիրիան ընկավ» արտահայտությանը: Այն խորքային իմաստով սխալ է, որովհետև Սիրիայում 2011-2016թթ-ը քաղաքացիական պատերազմի ակտիվ փուլ էր, որտեղ հակամարտ կողմերից յուրաքանչյուրը այդ երկրի քաղաքական դերակատար էր՝ արտաքին հստակ աջակցությամբ: Մյուս կողմից, Սիրիան իր ինքնիշխանությունը, սուբեկտությունը բովանդակային հարթության վրա վաղուց է կորցրել. Սիրիայի ստատուս-քվոն մինչև վերջին օրերը պահպանվում էր Աստանայի ֆորմատով, որտեղ այդ երկրի հարցերը քննարկում ու լուծում էին Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան՝ հաճախ առանց Ասադի ռեժիմի մասնակցության, անգամ գիտության: Ռուսաստանն ու Իրանը աջակցում էին Ասադի իշխանությանը, Թուրքիան ընդդիմությանը: Բայց նույնիսկ այդ պարագայում՝ Ասադի իշխանությունը վերահսկում էր երկրի տարածքների մոտ 60%-ը, Վաշինգտոնի դաշնակից համարվող քրդերը՝ 30%-ը, Սիրայի հյուսիս- արևմուտքը՝ սունիթական իսլամիստական անկլավ էր, որը փաստորեն վերջին օրերին «ընդարձակեց» իր աշխարհագրությունը՝ փոխելով իշխանությունը Դամասկոսում: Վերջին օրերի իրադարձությունները Թուրքիայի ռազմավարական հաղթանակն են՝ Ռուսաստանի ու հատկապես ՝ Իրանի թուլացման հաշվին: Իմ դարդ ու ցավն ամենևին Ասադի ավտորիտար ռեժիմը չէ, այլ այն, որ մեծ Մերձավոր Արևելքում, որի մասն է նաև մեր տարածաշրջանը, Ռուսաստան- Իրան- Թուրքիա եռանկյունում ուժային բալանս է փոխվում՝ ի օգուտ Թուրքիայի ու դրա հետևանքները կարող ենք զգալ նաև մեր մաշկի վրա: Անցած օրերին թուրքական պետական ինֆորմացիոն ռեսուրսները, որպես իրենց զինական ներկայության հաջորդ կանգառ, նշում էին «Զանգեզուրի միջանցքը»: Հիմա հիշո՞ւմ եք, թե ինչու էի շարունակ պնդում, որ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Հայաստանը չի կարող ակնկալել ավելի բարենպաստ լուծում, քան նկարագրված է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Իհարկե, հիմա մեր պսևդոարևմտամետները կաղաղակեն, թե Արևմուտքը կանգնած է մեր թիկունքին ու բռնելու է «բռնակալ» Էրդողանի ձեռքը: Սովորական հեքիաթ է, որը ստանդարտ հայտարարություն է դառնում մեր «հույսի վաճառականների» շուրթերին: Դարձյալ կրկնեմ՝ Հայաստանը, Հարավային Կովկասը մեծ Մերձավոր Արևելքի մաս են, իսկ սիրիական վերջին իրադարձությունները բացահայտ դարձրեցին Թուրքիայի, Իսրայելի, Արևմուտքի շահերի ընդհանրությունը: Ինչո՞ւ նույն պատմությունը չպետք է կրկնվի նաև Հարավային Կովկասում, եթե վերը նշված բոլոր դերակատարները դարձյալ Ռուսաստանին և Իրանին մեր տարածաշրջանից դուրս մղելու խնդիր ունեն: Ու վերջում՝ էլի ակտիվացել են զրույցները իր դաշնակիցներին «քցող» Ռուսաստանի մասին: Նախ, այս զրույցներն անօգուտ են, որովհետև՝ եթե Ռուսաստանն, օրինակ, Հայաստանի համար անբարեխիղճ դաշնակից է, ապա դրանից չի բխում, որ աշխարհի որևէ այլ երկիր պատրաստ է այս պահին անվտանգային ֆորմալ պարտավորություններ ստանձնել Հայաստանի առջև: Եվ հետո՝ մենք չգիտենք, թե ո՞րն է եղել սիրիական վերջին իրադարձություններում ռուսական մոտիվը: Արդյո՞ք Սիրիայի դիմաց Ռուսաստանին կոնկրետ առաջարկներ են արվել ուկրաինական ուղղությամբ: Գուցե, սակայն այս թեզը հաստատող կոնկրետ փաստեր չունենք: Կամ գուցե Ասա՞դն է դարձել իր իշխանության գերեզմանափորը, ով չգիտես ում վրա էր դրել հույսը և ամիսներ շարունակ մերժում էր Թուրքիայի հետ երկխոսելու Մոսկվայի առաջարկությունը: Ինչն էլ լինի իրական վարկածը, մեր անվտանգային ռիսկերը չեն պակասում: Կարո՞ղ է Հայաստանում ձևավորվել մի իշխանություն, որը դեն կնետի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլորությունը ու կգիտակցի, որ Հայաստանի պետականության լինելիության բանալին Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է, Թուրքիայի հետ կանխատեսելի ու վստահելի հարաբերություններ ունենալը՝ ազգային- պետական ավելի համեստ նախագծով, որի առանցքում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումն է: Եթե այս խնդիրը լուծենք, արդեն հրաշքի պես մի բան կլինի»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Իմ և Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել»․ Կարեն Սարուխանյան
1114:12«Ակնհայտ է՝ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից»․ Դանիել Իոաննիսյան
3014:06«Ավարտեցի ամանորյա ուղերձս․ հետաքրքիր անակնկալ է սպասվում»․ Ալեն Սիմոնյան
4913:48«Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում». Հակոբ Բադալյան
5713:42Վրաստանի ընդդիմությունը Զուրաբիշվիլիին առաջարկում է չլքել նախագահի նստավայրը դեկտեմբերի 29-ից հետո
7813:36«Մարդը պիտի բանավիճի իր ռանգին, կլասին հավասարազոր»․Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6213:30«Ձեր օրոք Ալիևի լկտիությունը սահմաններ չի ճանաչում։»․ Նորիկ Նորիկյան
7013:18«Մոլագար հետևողականությամբ ժողովրդին բթացնում է»․ Սուրեն Սուրենյանց
6613:12