«Իշխանությունը ոչ թե ժողովրդին լսելու, այլ ուժի կիրառման ճանապարհն է ընտրել»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքային իշխանությունները հերթական անգամ արհամարհեցին հանրային պահանջը՝ անտեսելով հասարակական դժգոհությունը և պահելով տրանսպորտի թանկացված ուղեվարձը։ Հերթական անգամ ապացուցվեց, որ քաղաքային 2.5 միավորանոց իշխանությունը խաբում է քաղաքացիներին ու սպասարկում ոչ թե ժողովրդի, այլ սեփական բիզնես շահերը։
150 դրամ զբոսաշրջիկների համար, բայց ոչ ժողովրդի համար։
Երևանի քաղաքապետարանը, իբրև թե «զգայուն» մոտեցում ցուցաբերելով, ներմուծեց 150 դրամանոց ուղեվարձի տարբերակ զբոսաշրջիկների համար։ Սա ոչ միայն հերթական պոպուլիստական քայլն է, այլև ապացույց, որ ուղեվարձի հաշվարկները ամբողջությամբ կամայական են։ Եթե կարող էին ներդնել 150 դրամանոց տարբերակ, ինչո՞ւ դա չեղավ ընդհանուր ուղեվարձի համար։ Պատասխանը պարզ է՝ ժողովրդին թալանելու ծրագրերը պետք է շարունակել։
Ոստիկանության միջամտություն՝ ընդդիմության դեմ
«Մայր Հայաստան»-ի բարձրաձայնած հարցերի ժամանակ պարզ դարձավ, որ իշխանությունը ոչ թե ժողովրդին լսելու, այլ ուժի կիրառմամբ խնդիր լուծելու ճանապարհն է ընտրել։ Մինչ քաղաքի տրանսպորտային համակարգի բարելավման մասին խոստումներն օդում են, ոստիկանությունը զբաղված է ընդդիմադիրներին հեռացնելով, որպեսզի ՔՊ-ն ու «Հանրապետությունը» հանգիստ անցկացնեն իրենց որոշումները։
Թալանչիական ծրագիր՝ քողարկված «բարեփոխումներով»։
Այս քայլով իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «բարեփոխումները» Հայաստանում այլևս դարձել են ժողովրդի գրպանը թալանելու միջոց։ Երբ մարդիկ պահանջում էին նվազեցնել ուղեվարձը, իշխանությունը ոչ միայն չարեց դա, այլև ընդդիմադիրներին դուրս բերեց բիրտ ուժի կիրառմամբ, որպեսզի առանց խոչընդոտի իրագործի թալանչիական ծրագիրը։
Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ առանց պայքարի իշխանությունները չեն զիջի։ Թալանչիական քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չի պարտադրում իշխանությանը ծառայել իրեն, այլ ոչ թե սեփական բիզնես շահերին։
«Մայր Հայաստան»-ը շարուանկում է բոյկոտի իրազեկման ակցիաները նույն տեմպով»։

«Սթարմերի կողմնակիցները «աշնանային հաշվեհարդար» են պատրաստում վարչապետ Բըրնհեմի դեմ». #DailyMail
261Երեկ, 16:20
Պուտինը ստորագրել է միգրանտների համար պահանջները խստացնող օրենքներ
318Երեկ, 16:00
Արաղչին կոչ է արել Եվրոմիությանը արձագանքել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
292Երեկ, 15:04
«Մեծ տերությունները, չունենալով ուղղակի բախման գնալու հնարավորություն, միմյանց դեմ մղում են պրոքսի պատերազմներ». Արթուր Խաչիկյան
164Երեկ, 14:30
«Իրանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային հուսիթների հետ հակամարտության հարցում». Արաղչի
267Երեկ, 12:47
«Իրանը և Օմանը բանակցություններ են վարել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ». #Reuters
269Երեկ, 10:11
«Վենսը մտահոգված է Իրանի հետ հակամարտության հնարավոր սրմամբ». #CNN
282Երեկ, 09:53
«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
286Երեկ, 01:06