Կրկին ինքնավնասման դեպք` ՔԿՀ-ում

«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Հ. Մկրտիչյանը 2025թ. մարտի 15-ին ժամը 13:20-ի սահմաններում ինքնավնասում է կատարել: «Հետքի» տեղեկություններով՝ նա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է երկու ձեռքի նախաբազուկները, կրծքավանդակը: Պատճառն այն է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին, բացի այդ քրեական վարույթով անցնում են նաև ազդեցիկ մարդիկ, ովքեր կարողացել են իրենց հարցերը լուծել՝ հիմնական մեղքը բարդելով Մկրտիչյանի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման ու ինքնասպանությունների դեպքերն ավելանում են: Մասնավորապես՝ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում 2024թ. (դեկտեմբերի 19-ի դրությամբ) ինքնավնասում էր կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023թ. 155-ի համեմատ: Ինքնավնասման դեպքերը ևս աճել էին: Նշված ժամանակահատվածում արձանագրվել էր 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
162Երեկ, 20:30
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
373Երեկ, 17:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
174Երեկ, 15:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
304Երեկ, 15:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
134Երեկ, 11:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
430Երեկ, 10:19
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
20909.09.2026, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
47809.09.2026, 12:25