Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Սրբազան պայքար»-ի երիտասարդների պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին

«Սրբազան պայքար»-ի երիտասարդների պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
235
Այսօր, 10:06

«Սրբազան պայքար»-ի երիտասարդների պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին․ «Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում։
Սրբազան Պայքարի Երիտասարդների #ՉեմՎստահում նախաձեռնության շրջանակներում իրականացվող մեր խաղաղ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության քաղաքական կեցվածքը։ Երբ Վահագն Ալեքսանյանի մայրը մոտենում է մեր երիտասարդներին՝ փորձելով խոչընդոտել հայրենասիրական պայքարը, դա ակնհայտորեն խոսում է ոչ թե անձնական պահվածքի, այլ քաղաքական ուղեգծի մասին։
Այս իշխանությունը վաղուց արդեն հատել է դավաճանության սահմանը՝ հանձնելով ոչ միայն հողը, այլ նաև արժանապատվությունը։
ԵՎ երբ Վահագն Ալեքսանյանը հրապարակում է մի տեսանյութ՝ միտումնավոր խեղաթյուրելով իրական պատկերը, փորձելով վարկաբեկել մեր երիտասարդների ազնիվ պայքարը, նա ընդամենը շարունակում է նույն դավաճանական ծառայությունը՝ սուտը ներկայացնելով որպես ճշմարտություն, իսկ հայրենանվեր պայքարը՝ որպես սադրանք։
Վահագն Ալեքսանյան, մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով, նրանք գիտեն ում են ծառայում՝ հայրենիքին և ժողովրդին։
Իսկ դուք փորձում եք սրբագրել ձեր ու ձեր իշխանության դավաճանության պատմությունը մանիպուլացիայով, կեղծ հերոսապատումներով և վարկանիշ փրկող տեսանյութերով։
Արժանապատիվ երիտասարդությունը գործիք լինել չի կարող, իսկ դուք ընդամենը իշխանական գործիք եք, որի միջոցով փորձում են ճնշել ազգային արժանապատվության վերջին խցիկները։
Հասարակությունը տեսնում է, և դա փաստ է, որ դավաճանությունը եղել է, շարունակվում է, և դուք՝ դրա մասն եք։
Ճշմարտությունը լռեցնել չի ստացվի, իսկ արժանապատվության վրա կառուցված պայքարը երբեք չի պարտվում։
«Սրբազան պայքար»-ի երիտասարդաց թևի համակարգող Սուրեն Եդոյան»։

Աղբյուրը`   «Սրբազան պայքար»