Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են ասելիքը». Հայկ Մարության

«Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են ասելիքը». Հայկ Մարության
125
Երեկ, 21:48

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքը մի քանի նոր ամոթալի դեպքերով «հարստացավ»։ Մենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն, մենք տեսանք այդ վարքագիծը արդարացնող, ավելին՝ խրախուսող կուսակցությունների։
Ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունն իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր դավանող «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին՝ զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։
Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են հասարակության հետ խոսելու իրենց ասելիքը և ուրիշ բան չունեն անելու, քան փոխադարձ հայհոյանքներն ու քաշքշուկներն են։
Մեր հասարակությունն արժանի է այս բարդ շրջանում ավելի հասուն ու խելամիտ կառավարման։
Հորդորում ենք հանրային գործիչներին՝ իրենց խոսքերում ու արարքներում լինել զուսպ, հետևել օրինականության ու բարոյականության պահանջներին»:

Աղբյուրը`   Հայկ Մարության