Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

Ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը
210
Երեկ, 20:54

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված վեց անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծել է ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ:
Ոստիկանության ծառայողներն ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:

Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել էր վեց անձ։