Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Բա ժողովրդին չասե՞նք, որ 1915թ․ Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել»․ Գեղամ Նազարյան

«Բա ժողովրդին չասե՞նք, որ 1915թ․ Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել»․ Գեղամ Նազարյան
172
Այսօր, 01:24

«Ես մի առիթով էլ ասել եմ՝ ազգային հիշողությունը ջնջել պետք չէ, բայց եկեք գտնենք այդ հիշողությունը և փորձենք սկզբից կրթվել՝ իմանալու համար, թե ինչ է Ցեղասպանությունը, ինչու եղավ, և ինչու մի տարածքում, որտեղ ապրում էին 2,5 միլիոն հայ և 8 միլիոն թուրք, օսմանցի, հնարավոր եղավ իրականացնել Ցեղասպանությունը»,- Հանրայինի եթերում նշեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը՝ երբ ասում ես՝ ինչո՞ւ, քեզ ասում են՝ դու ուրացող ես, Նազարյանը նշեց․ «Հիմա ուզում եմ այդ մասին խոսել։ Ես Ապրիլի 24-ին հատուկ մի վիճակագրություն հրապարակեցի Խարբերդի մասին, որ ժողովուրդը պատկերացում կազմի, թե ինչ պատկեր էր այնտեղ 1914-15 թվականներին․ այնտեղ բնակչության մեծամասնությունն արդեն հայեր չէին, հայ տարրն այնտեղ զգալի փոքրամասնություն էր։ Ինչու եմ սա ասում, որովհետև մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չգիտի, որ 1915 թվականին Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել, շատերը մինչև հիմա կարծում են, որ դա եղել է Արևմտյան Հայաստան անկախ պետություն, թուրքերը 2015թ․ հարձակվել են, գրավել են, ժողովրդին էլ ցեղասպանության են ենթարկել։ Բա մենք մեր ժողովրդին, երեխեքին չասե՞նք ինչ է եղել։ Չասե՞նք, որ Մուշը 2015 թվականից 1050 տարի առաջ այլևս Հայաստանի մաս չի կազմել, եղել է հայկական, բայց Հայաստան կամ Հայք պետությունում չի եղել»։

Անդրադառնալով հարցին՝ իսկ դա ասելն ի՞նչ է փոխում, Նազարյանը պարզաբանեց․ «Դա շատ բան է փոխում, փոխում է մեր այսօրվա մտածողությունը, որ մենք գնահատենք՝ ինչ է պետությունը․․․»։

«Բա ժողովրդին չասե՞նք, որ 1915թ․ Մուշը, Վանը, Խարբերդը Օսմանյան կայսրության տարածքում են եղել»․ Գեղամ Նազարյան