Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հայաստանը պետք է ապաշրջափակվի, բայց չի կարող հավակնել խաչմերուկի դերին»․ Թաթուլ Հակոբյան

«Հայաստանը պետք է ապաշրջափակվի, բայց չի կարող հավակնել խաչմերուկի դերին»․ Թաթուլ Հակոբյան
201
Երեկ, 18:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի վերջին տասնամյակների, գուցե հարյուրամյակների առասպելներից մեկն այն է, որ իբր մեր հանրապետությունը՝ լինի այսօրվա, խորհրդային, Առաջին, ցարական շրջան՝ Արևելյան Հայաստան, աշխարհաքաղաքական կարևոր խաչմերուկ է:
Իրականությունից զուրկ այս պնդումը իրատեսության հետ որևէ աղերս չունի և միայն ու միայն խանգարել է մեր դիվանագիտությանն ու քաղաքական մտածողությանը:
Եթե անգամ բացվեն Ադրբեջանի և Թուրքիայի ճանապարհները, եթե անգամ վերականգնվեն երկաթուղիները, անգամ այդ դեպքում Հայաստանը չի կարող հավակնել խաչմերուկի հավակնոտ դերին:
Նայե՛ք քարտեզին, ուսումնասիրե՛ք ճանապարհներն ու երկաթուղիները, համեմատե՛ք դրանք հարևան պետությունների ենթակառուցվածքների հետ:
Անշուշտ, Հայաստանը պետք է բացվի, պետք է բացված լիներ, սակայն, ցավոք, մենք ամեն ինչ արել ենք, որ դրա հույսը չլինի:
Փակ Հայաստանը բխում է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների շահերից, հետևաբար, եթե մենք ուզում ենք մեր սերունդներին փոխանցել ավելի մրցունակ Հայաստան, ապաշրջափակումն այլընտրանք չունի:
Ի՞նչ գնով, այլ թեմա է և կարևոր:
Բայց քանի դեռ մենք մեր ներսում չենք համոզվել, որ շրջափակված Հայաստանը չի կարող լինել կենսունակ, լուծումներ չենք փնտրելու»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան