Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մխչյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

Մխչյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
121
Երեկ, 19:00

Մխչյանի միակ դպրոցի տնօրենը հրաժարական է տվել, նոր պաշտոնակատարը մխչյանցի է, հարակից բնակավայրի դպրոցներից մեկի փոխտնօրենն է եղել, «Ազատությանը» փոխանցել է Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը:

Քննչական կոմիտեն մինչև այսօր չի հերքել նախորդ շաբաթ տարածված տեղեկությունը, թե Մխչյանի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել՝ այդպիսով փորձելով նրանց մոտ կախվածություն առաջացնել ու ստիպել, որ տնից գումար բերեն:

Կոմիտեից հայտնում են՝ գործով 4 մեղադրյալ կա: 1 ամիս շարունակ նրանցից երկուսը կմնան տնային կալանքում, մյուս երկուսը՝ վարչական ու դաստիարակչական հսկողության տակ:

Հարցին՝ հայտնաբերվե՞լ է արդյոք նրանցից 3-րդը, որին ոստիկանները փնտրում էին, կոմիտեից փոխանցեցին՝ արդեն տնային կալանքում է: Մեղադրյալներից երեքը 11-րդ դասարանցիներ են՝ անչափահաս, մյուսը՝ 12-րդ դասարանցի, 18 տարեկան՝ չափահաս:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: