Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

««Սրբազան պայքար»-ի երիտասարդները ձերբակալվեցին, Արման Բաբաջանյանը գնաց տուն». «Սրբազան պայքար»

««Սրբազան պայքար»-ի երիտասարդները ձերբակալվեցին, Արման Բաբաջանյանը գնաց տուն». «Սրբազան պայքար»
257
Երեկ, 21:00

«Սրբազան պայքար»-ի թելեգրամ ալիքը գրում է. «Այսօր Սրբազան պայքարի երիտասարդները «Աստվածապաշտությունը հաղթելու է անձնապաշտությանը» գրառմամբ պաստառ փակցնելու համար բերման ենթարկվեցին ոստիկանություն։

Ժամեր անց պաստառ փակցրեց նաև Արման Բաբաջանյանը՝ «Պուտին մարդասպան» գրառմամբ ու անարգել գնաց, երևի՝ տուն։

Փաստորեն, Հայաստանում «ժողովրդավարությունն» ու «խոսքի» ազատությունը գործում են միայն իշխանության ու իշխանամերձ ուժերի դեպքում, մնացած բոլոր պարագաներում այն «վարչական իրավախախտում» է։

Երկակի ստանդարտները, կեղծավորությունը, մարդատյացությունն ու վախկոտութունն են այս իշխանությունների «արժեքները», ինչպես նաև քաղաքական տգիտությունը, քանի որ եթե «Սրբազան պայքարի» երիտասարդների պաստառը միտված էր ի շահ մեր հայրենիքի, ապա Արման Բաբաջանյանի պաստառը դեռ հերթական շատ աղետների պատճառ կարող է դառնալ»։

Աղբյուրը`   «Սրբազան պայքար»