Սիփան Փաշինյանը նոր բիզնես է սկսել Ուկրաինայում և անշարժ գույք ձեռք բերել
![]() 195 Երեկ, 20:30 Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում և անշարժ գույք է ձեռք բերել: «Հետքը» գրում է. «Վարչապետի ավագ եղբոր որդին՝ Սիփան Արտակի Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 2022-ի սեպտեմբերին ընկերություն է հիմնել Չերկասի քաղաքում: Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել Սիփան Փաշինյանի ու Նարեկ Ղազարյանի ընկերության «ՉերՎուդ» անունը պատահական չէր ընտրվել: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի էր ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Եվ իրոք, ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը: Գրել էինք, որ ուկրաինական ռեգիստրում Ս. Փաշինյանի քաղաքացիության դիմաց նշվել էր ոչ թե Հայաստան, այլ Ուկրաինա, իսկ հաշվառման հասցեն Չերկասիի Դնեպրի հերոսների 23 բարձրահարկ շենքի բնակարաններից մեկն էր (տես ստորեւ): Մենք Ս. Փաշինյանի փայտամշակման բիզնեսին անդրադարձել էինք 2023-ի հունվարին: Նույն տարվա հոկտեմբերին նա դուրս է եկել «ՉերՎուդ» ՍՊԸ-ից՝ իր 50 տոկոս բաժնեմասը զիջելով ընկերության տնօրենին՝ Արթուր Ղազարյանին, որը Ն. Ղազարյանի հարազատ եղբայրն է: Այդուհանդերձ, ըստ ուկրաինական ռեգիստրի, Ս. Փաշինյանը ուղիղ մեկ ամիս մնացել է այդ 50 տոկոսի վերջնական շահառու սեփականատեր եւ միայն 2023-ի նոյեմբերին է այդ հարցում եւս զիջել Ա. Ղազարյանին: Վարչապետի եղբորորդին մեքենաների սպասարկման ու նորոգման բիզնես է սկսել Որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր՝ ԱԺ նախկին պատգամավորը գրանցվել է Ուկրաինայի պարզեցված հարկման համակարգի 2-րդ խմբում, ինչը նշանակում է, որ նա կարող է աշխատանքի ընդունել մինչեւ 10 հոգու: Մյուս կողմից՝ նրա տարեկան եկամուտը չի կարող գերազանցել 5.921.400 ուկրաինական գրիվնան (ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 55 մլն դրամի): Պարզ չէ, թե որքան եկամուտ է ստացել Սիփան Փաշինյանը 2024 թվականի ընթացքում, սակայն հայտնի է, որ նա վճարել է 37.600 գրիվնա (350 հազ. դրամ) ընդհանուր հարկ: Եթե «ՉերՎուդ» ընկերության տվյալների մեջ Ս. Փաշինյանի հասցեն նշված էր Դնեպրի հերոսների 23 շենքը, ապա ֆիզանձ-ձեռնարկատեր գրանցվելիս նա նշել է Չերկասիի Կազացկայա 9/1 հասցեն, որը եւս նորակառույց բարձրահարկ է (տես ստորեւ)»: ![]() |
Դոնալդ Տուսկն սպառնում է փակել Գերմանիայի հետ սահմանը
160Երեկ, 23:44«ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար». Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
95Երեկ, 23:24ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը
217Երեկ, 23:16«Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրին». Սուրեն Սուրենյանց
140Երեկ, 22:48Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ
129Երեկ, 22:30«Ձորագեսի ջրամբարից ջուր է բաց թողնվելու, խուսափե՛ք ափամերձ տարածքներում լինելուց»․ Թումանյանի համայնքապետարան
164Երեկ, 21:24«Ո՞ւմ «դաբրոյով» է եղել «Պուտին մարդասպան» ակցիան». Վահե Սարգսյան
145Երեկ, 21:06««Սրբազան պայքար»-ի երիտասարդները ձերբակալվեցին, Արման Բաբաջանյանը գնաց տուն». «Սրբազան պայքար» (տեսանյութ)
234Երեկ, 21:00