«Խաղաղության գինը դիտվում է Ադրբեջանի ռազմավարական գերակայությունը ճանաչելը». Հակոբ Բադալյան
![]() 115 Երեկ, 19:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ապշել կարելի է, թե հայկական «փորձագիտական» միտքն ինչ «բարձունքի» կարող է հասնել հանրային գիտակցությունն ու ենթագիտակցությունն ադրբեջանական պահանջներին ու պայմաններին ադապտացնելու համար: Ես չգիտեմ՝ դա տեղի է ունենում կամա, թե ակամա, բայց տեղի ունեցողը շատ վտանգավոր է, ռազմավարական բնույթի վտանգ պարունակող: Իսկ հնչող «նարատիվը» այն է, որ պետք չէ մեծ ուշադրության արժանացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հայտարարությունները՝ նախապայմանների, պահանջների մասին, որովհետև դրանք պայմանավորվում են Ադրբեջանի ոչ ժողովրդավարական բնույթով, այդ բնույթից բխող այսպես ասած որոշակի առանձնահատկություններով: «Թարգմանաբար» դա նշանակում է Հայաստանի հանրության շրջանում լեգիտիմացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի պահանջների իրողությունը: Պահանջների իրողությունը լեգիտիմացնելը, թեկուզ անուղղակի, թեկուզ այսպես ասած լատենտ տարբերակով, կարևոր և անհրաժեշտ է արդեն անմիջականորեն այդ պահանջների եւ պայմանների բովանդակության հանդեպ լոյալությունն ամրապնդելու և ընդլայնելու համար: Բնականաբար, ինչպես բոլորը, այս «նարատիվն» էլ անցկացվում է «խաղաղության» անվան տակ: Այլ կերպ ասած՝ Հայաստանում բազմամակարդակ առումով ներդրվում է խաղաղության հանրային ընկալման հետևյալ կոդը. եթե ուզում ենք լինի խաղաղություն, պետք է համակերպվենք, որ լինելու է Ադրբեջանի «խոսույթային» գերակայություն մեր մտքերի և ընկալումների հանդեպ: Այլ կերպ ասած՝ խաղաղության գինը դիտվում է Ադրբեջանի ռազմավարական գերակայությունը ճանաչելը՝ ընդհուպ մտածողության և հոգեբանության մակարդակում: Սա ոչ մի կապ չունի իրապես հավասարակշռված և հայկական պետականության սուբյեկտության անվտանգ միջավայր ապահովող խաղաղության հետ: Սա «օբյեկտային խաղաղության» բանաձեւն է: Բանաձև, որտեղ Հայաստանը խաղաղ է օբյեկտ, այլ ոչ թե սուբյեկտ լինելու միջոցով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Դոնալդ Տուսկն սպառնում է փակել Գերմանիայի հետ սահմանը
160Երեկ, 23:44«ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար». Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
95Երեկ, 23:24ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը
217Երեկ, 23:16«Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրին». Սուրեն Սուրենյանց
140Երեկ, 22:48Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ
129Երեկ, 22:30«Ձորագեսի ջրամբարից ջուր է բաց թողնվելու, խուսափե՛ք ափամերձ տարածքներում լինելուց»․ Թումանյանի համայնքապետարան
164Երեկ, 21:24«Ո՞ւմ «դաբրոյով» է եղել «Պուտին մարդասպան» ակցիան». Վահե Սարգսյան
145Երեկ, 21:06««Սրբազան պայքար»-ի երիտասարդները ձերբակալվեցին, Արման Բաբաջանյանը գնաց տուն». «Սրբազան պայքար» (տեսանյութ)
234Երեկ, 21:00