«ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը». Լավրով

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
Սերգեյ Լավրովն առանձնապես կարևորել է ՌԴ-ի և ՀՀ-ի համագործակցությունն անվտանգության ոլորտում։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը»,- նշել է Լավրովը։
Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Լավրովն ասել է․ «Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մեջ, որի համար ամուր հիմք ենք համարում ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կնքված եռակողմ համաձայնությունները՝ 2020, 2022 թվականներին, ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գործընթացը և պատրաստ ենք նպաստել այդ փաստաթղթի վերջնական ստորագրման հետ կապված բոլոր հարցերի լուծմանը»։

«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի
7916:54
Թրամփը վերահրապարակել է լուսանկարը, որում Հորմուզի նեղուցը նկարագրում է որպես «ԱՄՆ նոր տարածք»
15410:59
«Սփյուռքահայերի առաքելությունն իրենց բնակության երկրում ամենաբարձր պաշտոնների հավակնելն է»․ Արա Պողոսյան
10410:06
«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
11809:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
15602:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
16401:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
29900:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
31800:04