Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է

Քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 1 անձ ձերբակալվել է
164
Այսօր, 20:48

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ը մահացել է:

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Լուրեր»-ին հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 1 անձ ձերբակալվել է: