Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ջրհեղեղից վնասված Դիլիջան-Իջևան ճանապարհի նորոգումը ե՞րբ է սկսվելու»․ Ոսկան Սարգսյան

«Ջրհեղեղից վնասված Դիլիջան-Իջևան ճանապարհի նորոգումը ե՞րբ է սկսվելու»․ Ոսկան Սարգսյան
144
Այսօր, 20:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասված Դիլիջան - Իջևան ավտոճանապարհի հատվածների նորոգումը ե՞րբ է սկսվելու, ավարտվելու, ե՞րբ է ասֆալտապատվելու Դիլիջանի «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի եզրի վերականգնված հատվածի ասֆալտի ծածկը։
Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Ջրհեղեղից վնասված Դիլիջան - Իջևան ավտոճանապարհի հատվածների նորոգման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ դեպարտամենտի կողմից կատարվել է նախագծային աշխատանքներ, ջրի հունի նվազեցման օրերին կիրականացվի վնասված հատվածների հենապատերի վերականգնում: Դիլիջանի «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի եզրի ասֆալտի ծածկը կիրականացվի ս/թ մայիսի վերջին»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան