Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

««Հայկական Կարմիր խաչ»-ը վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին

««Հայկական Կարմիր խաչ»-ը վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին
173
Երեկ, 19:36

Հայկական Կարմիր խաչը քիչ առաջ վրան է տեղադրել հայ-իրանական սահմանին, Ագարակի անցակետում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել է Հայկական Կարմիր խաչի մամլո խոսնակ Արթուր Հովհաննեսյանը։

Նրա փոխանցմամբ՝ սա կատարվում է հումանիտար և մարդասիրական նպատակով, քանի որ Իրանից Հայաստան մուտք են գործում օտարերկրյա քաղաքացիներ՝ հակամարտության հետևանքով։ Թեև առաջին բուժօգնության անհրաժեշտություն ամեն դեպքում կարող է չլինել, հնարավոր է անհրաժեշտ լինի ջուր կամ տեղեկատվական աջակցություն։
«Ես ներկայումս Ագարակում եմ՝ մեր աշխատակիցների հետ, սակայն մեր Կարմիր խաչի գործընկերները նաև կենտրոնական գրասենյակում՝ Պարոնյան 21/1 հասցեում, ինտենսիվ ռեժիմով աշխատում են։ Բացի դրանից՝ գործում է աջակցման կարճ հեռախոսահամար՝ 8184, որը ըստ անհրաժեշտության պատասխանում է հարցերին»,- նշել է «Հայկական Կարմիր խաչ»-ի մամլո խոսնակը։