Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ». Երևանի քաղաքապետարան

«Կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ». Երևանի քաղաքապետարան
176
Երեկ, 21:00

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում:

Խնդրում ենք պահպանել երթևեկության կանոնները և երթևեկելու ընթացքում ուշադրություն դարձնել լուսացույցների աշխատանքային ազդանշաններին»: