Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա»․ ՀԷՑ

«Օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա»․ ՀԷՑ
210
Երեկ, 22:12

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և ընկերության արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն են տարածել՝ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանին։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին․․․

Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,– ընդգծվում է հայտարարության մեջ։