Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Չորս ուղետոմսից ոչ մեկը չկարդաց սկաները». Սամվել Հայրապետյան

«Չորս ուղետոմսից ոչ մեկը չկարդաց սկաները». Սամվել Հայրապետյան
246
Այսօր, 01:06

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր որոշել եմ տրանսպորտ նստել, կանգառում մոտ 45 րոպե սպասեցինք մինչև տրանսպորտը եկավ, հենց կանգառից 4 հատ QR կոդ գնեցինք՝ վճարելով 600 դրամ, 4-ից ոչ մեկը չանցավ սկաների միջոցով, մտածեցինք գուցե դեռ չեն ակտիվացել QR-ները, 15 րոպե անց նորից փորձեցի, էլի չկարդաց՝ ո՛չ էռոռ է տալիս, ո՛չ էլ հաստատում է, պարզապես սկաները չի կարդում թղթի վրա տպված QR-ը։ Արդեն գրեթե 20 հոգու մոտ նույն խնդիրը նկատվեց։ Ստացվում է՝ անիմաստ 600 դրամ ծախսեցինք, եթե անվճար էինք երթևեկելու: Հետո էլ թե բա՝ նոր տրանսպորտ չենք կարողանում ձեռք բերել, որովհետև վճարումներ չկան։ Ո՞նց լինի վճարում, եթե ո՛չ թղթով ես կարողանում վճարել, ո՛չ հեռախոսով, ո՛չ էլ մեծամասամբ քարտով»: