«Վարչախումբն իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ-ի դեմ»․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը հայտարարություն է հրապարակվել․ «Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խուզարկություններ, ապա նրանք բերման են ենթարկվել Քննչական կոմիտեի Երևանի վարչություն։
Իրականացվող գործողություններում ներգրավված փաստաբանները տեղեկացրել են, որ որևէ ձերբակալվածի տանը չի հայտնաբերվել և չի առգրավվել որևէ ապօրինի իր։
Հակառակ այս իրողությանը, Քննչական կոմիտեն առգրավված իրերը, անգամ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացրել է որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016 և 2020 պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկում ծավալված մարտական գործողությունների մասնակցի տանը, ում շահերի պաշտպանությանը փաստաբան ներգրավված չի եղել և հնարավոր չի եղել ապահովել քննչական գործողությունների օրինական ընթացքը, հայտնաբերվել է մեկ նռնակ, որով, ակնհայտ է որ, անհնար է իրականացնել ձերբակալված անձանց վերագրվող ահաբեկչական գործողությունները։
Այսպիսով, կրկին վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ, ինչի մասին վկայում են ոչ միայն այս օրերի գործողությունները, այլև այդ գործողություններին նախորդած տեղեկատվական գրոհներն ու այսօրվա ապօրինի ձերբակալություններին հաջորդած քաղաքական՝ մասնավորապես Հայաստանում ՀՅԴ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները»։

«Սթարմերի կողմնակիցները «աշնանային հաշվեհարդար» են պատրաստում վարչապետ Բըրնհեմի դեմ». #DailyMail
362Երեկ, 16:20
Պուտինը ստորագրել է միգրանտների համար պահանջները խստացնող օրենքներ
417Երեկ, 16:00
Արաղչին կոչ է արել Եվրոմիությանը արձագանքել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
391Երեկ, 15:04
«Մեծ տերությունները, չունենալով ուղղակի բախման գնալու հնարավորություն, միմյանց դեմ մղում են պրոքսի պատերազմներ». Արթուր Խաչիկյան
219Երեկ, 14:30
«Իրանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային հուսիթների հետ հակամարտության հարցում». Արաղչի
339Երեկ, 12:47
«Իրանը և Օմանը բանակցություններ են վարել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ». #Reuters
319Երեկ, 10:11
«Վենսը մտահոգված է Իրանի հետ հակամարտության հնարավոր սրմամբ». #CNN
334Երեկ, 09:53
«Խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև»․ Արտակ Զաքարյան
311Երեկ, 01:06