Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Գալեյանի անազատությունը բացահայտ խոշտանգում է»․ Գոհար Մելոյան

«Գալեյանի անազատությունը բացահայտ խոշտանգում է»․ Գոհար Մելոյան
142
Այսօր, 00:06

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գարիկ Գալեյանին ազատազրկում են։
Նախ, Գարիկ Գալեյանը Արցախյան 44-օրյա պատերազմին նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հայրն է, ով, իր հերթին, ևս մասնակցել է պատերազմին։
Ամիսներ շարունակ տնային կալանքի տակ գտնվող Գալեյանը վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման՝ խուլիգանության հանցակազմով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Այս մեղադրանքով ՈՉ ՈՔ ազատազրկման տեսքով պատիժ չի կրում Հայաստանում:
Գարիկ Գալեյանը էմոցիոնալ վիճակում դիմացինի վրա խմելու շշով ջուր է լցրեր. սա է մեղադրանքի հիմքն ու «խուլիգանությունը»:
Այս նույն մեղադրանքով Գալեյանը կալանավորվել է ու ամիսներ գտնում է տնային կալանքի տակ։
Գալեյանի անազատությունը բացահայտ խոշտանգում է, որովհետև, եթե որդուն կորցրած հայրը ցավի մորմոքը մի փոքր փարատում էր «Եռաբուր» այցերով՝ արդեն ամիսներ է ԶՐԿՎԱԾ Է որդու շիրիմին այցելելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ,
ԱԺ նախագահ հրահանգավորում է իր անվտանգության աշխատակիցներին բռնել մարդու ձեռքերը, որպեսզի անխոչընդոտ թքի վրան.
մեկ այլ ՔՊ պատգամավոր որդու հետ կայանման համար մարդ են ծեծում.
մեկ այլ ՔՊ-ական մարզպետի ծեծի արդյունքում զինվորականը հայտնվում է կոմայում.
Ու ի՞նչ, ՈՉԻՆՉ»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան