Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հաղթում են համառները, կազմակերպվածները, զրկանքներից չվախեցողները». Հովհաննես Ավետիսյան

«Հաղթում են համառները, կազմակերպվածները, զրկանքներից չվախեցողները». Հովհաննես Ավետիսյան
117
Երեկ, 23:54

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցնեմ բոլորիդ, կյանքի ցանկացած դրվագում պետք կգա:
Հաղթում են, կնշանակի դրված նպատակներին հասնում են, ոչ թե շատ փող ունեցողները, ոչ թե բարձր գոռացողները, ոչ թե խորամանկները, ոչ թե նույնիսկ ամենագիտակները, այլ հաղթում են համառները, կազմակերպվածները, զրկանքներից չվախեցողներն ու նպատակներից չշեղվողները, իսկ երբ այս ամենին միացնում ենք նաև գիտությունը՝ հաղթանակը դառնում է անխուսափելի:
Զրկանքների մեջ գտնվող մեր եղբայրներին Աստված զորավիգ, մեզ էլ ճանապարհից չշեղվելու կամք, հավատ և շարունակական սատարում մեր եղբայրներին: Հիշեք նրանց ամեն օր, ամեն ժամ, նրանց կյանքի թանկ օրերը զրկանքներով են լցվել հանուն Հայաստանի պայքարում:
Հիշեք բոլոր նրանց ովքեր այս հանունի համար իրենց թանկ կյանքն են տվել:
Այս բոլոր զոհողությունները և զրկանքները հանուն բոլորիս են, հանուն մեր երազած Հայաստանի, հանուն նրա, որ չշեղվենք դրված նպատակներից և շարունակենք նրանց և բոլորիս պայքարը ավելի իմաստավորված, ավելի կամային և ավելի խելացի:
Հաղթում է ուղեղով համառն ու կազմակերպվածը: Հիշեք սա ու չխեղճանաք»: