Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել». Կարին Տոնոյան

«Ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել». Կարին Տոնոյան
184
Երեկ, 23:48

Հասարակական գործիչ Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծանոթացա 9-րդ դասարանի՝ հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխակերպած դասագրքի ընդամենը մի քանի թեմաների հետ: Հրաշալի հնարավորություն են տվել մեզ՝ մանկավարժներիս, սովորեցնելու երեխաներին, թե ինչ է պատմական կեղծիքն ու հայրենադավությունը: Այդ վայ-հեղինակներին մի խելացի մարդ չի հանդիպել, որ հիշեցնի, որ իրենց գրած ցնդաբանություերի ժամանակակիցն են այդ երեխաները և իրենցից լավ գիտեն, թե ինչ բերեցին կիկոլիստ իշխանազավթները մեր Հայրենիքի գլխին: Էյ, միամիտներ, դուք իրոք մտածում եք, որ այս սերունդն այդքան խոտակեր է, ասենք տուն ու բնօրրան կորցրած 9-րդ դասարանցի արցախցուն կամ հորը, եղբորը կորցրած 9-րդ դասարանցուն ոնց եք ձեր նողկալի ստերը հրամցնելու: Ողբամ պատմության այն ուսուցիչներին, որ կհանդգնեն ձեր ստերը դաս դարձնել: Իրենց իսկ աշակերտներն են նրանց դատելու»:

Աղբյուրը`   Կարին Տոնոյան