Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա». Արթուր Խաչատրյան

«Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա». Արթուր Խաչատրյան
119
Երեկ, 23:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ որ մի թղթիկի դիմաց․․․․
Ալիևն ու Փաշինյանն ուրբաթ օրը հանդիպելու են Միացյալ Նահանգներում։ Հաշվի առնելով այն դավադիր գաղտնիության մթնոլորտը, որը ստեղծել է Փաշինյանը, (ով, ի դեպ, խոստանում էր ժողովրդի թիկունքում որևէ թուղթ չստորագրել, որևէ համաձայնություն չկայացնել), հնարավոր չէ 100% վստահությամբ ասել, թե ինչ թուղթ է սեղանին դրված։ Սակայն, ի մի բերելով կազմակերպված և «բնական» արտահոսքերը, քաղաքական հայտարարությունները և կառավարվող «փորձագետերի» վերլուծությունները, կարելի է ենթադրել, որ կստորագրվի ինչ-որ մի ընդհանուր հայտարարություն, հուշագիր, որով կողմերը կհայտարարեն, որ շարունակելու են առաջ շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ Չեմ բացառում նույնիսկ «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրում։ Արդյունքում․
- Փաշինյանը կստանա Ալիևի ստորագրությունը մի թղթի տակ, որի վրա կա «խաղաղություն» բառը։ Դրանով նա կգնա ընտրությունների ու կհայտարարի, որ խաղաղություն հաստատել է, մնում է ամրապնդել։
- Ադրբեջանը կհասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Մի ինստիտուտի, որն առավել քան 25 տարի Արցախյան հակամարտության միջնորդ է հանդիսացել, որի ներկայացրած կարգավորման առաջարկներն անվերապահորեն ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սրանով Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը կդառնա շատ բարդ։ Բայց Ադրբեջանը միայն այդքանով չի բավարարվի։ Ադրբեջանը Հայաստանով «անխոչնդոտ անցման իրավունք», այսինքն՝ միջանցք կստանա։ Կարևոր չէ, թե ով է երկաթուղին կառուցելու, կարևորն այդ տարածքի իրավական կարգավիճակն է և տարածքի տնօրինման/օգտագործման իրավունքը։ Ֆորմալ առումով՝ միջանցքը կհամարվի Հայաստանի մաս, բայց իրականում, Հայաստանի ինքնիշխանությունը կլինի սահամանափակ, զուտ ձևական։
- Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա, կկորցնի իր տարածքի ամենառազմավարական հատվածի նկատմամբ փաստացի ինքնիշխանությունը։
Փաշինյանի շահերը հակասում են Հայաստանի շահերին ու ամբողջապես համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Փաշինյանը պետք է հեռանա»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան