Սևանում շինարարական աշխատանքների ընթացքում բարձրությունից ընկել և մահացել է 44-օրյա պատերազմի մասնակից

Ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում, ինչի հետևանքով մահացել է Արցախյան 44-օրյա պատերազմի զինվոր մասնակից։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15։20-ի սահմաններում մահացած վիճակում «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասի Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի երկրորդ փողոցի 5/9 հասցեում գտնվող «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից էր։ Պատերազմի ամենաթեժ օրերին եղել է առաջնագծում և իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրենց վստահված դիրքերը, իսկ «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցը կառուցվում է Սևանի հին հիվանդանոցի տարածքում և մահացածն էլ աշխատում էր «Սերոբ Դանիելյան» ԱՁ-ում, որպես շինարար։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
11800:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
132Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
309Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
194Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
327Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
141Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
122Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
129Երեկ, 14:54