Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Երբ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
116Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
281Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
182Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
302Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
137Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
116Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
125Երեկ, 14:54