Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու

22531
Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ., 22:34
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կիրակի օրը Իսլամաբադում կայացած խորհրդակցություններից հետո մեկնել է Մոսկվա, հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը։
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ այցի ընթացքում հանդիպում կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դեսպանը հավելել է, որ Արաղչին բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյաների հետ կքննարկի տարածաշրջանում վերջին զարգացումները և հրադադարը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարն այցելում է Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է ընդունել Իրանի արտաքին գործերի նախարարին, «Ինտերֆաքս»-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
179Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
186Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
200Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
26924.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
41824.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
25724.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25124.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23024.11.2026, 10:30