«Հարսնաքար»-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է

Պարզվել է ապրիլի 25-ին Երևանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, հիվանդանոցում մահացածի և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «BMW X5»-ը վարել է 35-ամյա Գեղամ Խաչատրյանը, «Tesla»-ն վարել է 36-ամյա Անդրանիկ Պողոսյանը, «Toyota»-ն վարել է 75-ամյա Ազատ Գրիգորյանը:
Վթարի հետևանքով Ա․ Գրիգորյանը Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Կարճ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն էին տեղափոխվել նաև նշված ավտոմեքենաների ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Փ․-ն և 7-ամյա Հայկ Թ․-ն։Ապրիլի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Ա․ Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել է։Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
9400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
108Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
260Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
174Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
286Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
135Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
114Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
122Երեկ, 14:54