Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 1 տարեկան երեխան մահացել է

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ-ն, 5-ամյա Ռոաբինես Ի-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ-ն շտապօգնության ավտոմեքենայում, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
9400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
108Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
260Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
174Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
286Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
135Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
114Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
122Երեկ, 14:54