Ծեծի հետևանքով մահացած երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվել

Երևանում 1 տարեկան 2 ամսական Ալեքսի մահվանից ավելի քան մեկ ամիս անց կալանքի տակ է միայն կինը, որը մեղադրվում է փոքրիկի նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու և սպանության համար։ Դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները՝ նախաձեռնված սպանության և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով, միավորվել են մեկ ընդհանուր վարույթում։ Քննչական կոմիտեից «Նյուզ»-ին հայտնել են, որ այս պահին կալանավորված է միայն կինը, որը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության համար։
Քրեական վարույթով չեն անցնում ո՛չ երեխայի կենսաբանական մայրը, որն անհասկանալի պատճառով փոքրիկին թողել էր նախկին ամուսնու և նրա կողակցի խնամքին, ո՛չ էլ նրա նախկին ամուսինը, որը, ամենայն հավանականությամբ, ներկա է եղել կողակցի՝ երեխայի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնությանը։
Հիշեցնենք, որ ծեծված երեխան մահացել է մարտի 21-ին։
Երեխայի կենսաբանական մայրը 26–ամյա Մարիամը, ունի 4 երեխա, հղի է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
9400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
108Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
260Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
174Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
286Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
135Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
114Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
122Երեկ, 14:54