Հրմշտոցի հետևանքով 12 տարեկան աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Մանուշակ Կ-ն հայտնել է, որ ապրիլի 17-ին նշված դպրոցի 7-րդ դասարանում 12-ամյա տղայի և դասընկերների միջև առաջացած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս գլխին, մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով տղան ուշագնաց է եղել և բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բուժամբուլատորիա, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջադեպի մասնակիցները հանդիսանում են դասընկերներ՝ 13-ամյա և 12-ամյա տղաներ, վերջիններս ազգականներ են։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
7600:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
97Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
233Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
161Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
262Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
129Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
109Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
117Երեկ, 14:54