Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ կա երկու զnհ, երկու տnւժած

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մինչ հրշեջների ժամանումը թիվ 74 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները և մարել այն, ինչից հետո տան ներսում հայտնաբերել են 2 քաղաքացու կիսամոխրացած դի։ Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 քաղաքացու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
8200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
101Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
241Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
165Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
272Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
131Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
110Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
118Երեկ, 14:54