Հրազդանում «Վեոլիա ջուր»-ի անգործության պատճառով փրկարարները տարհանել են 50-ից ավելի բնակչի

Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում. ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Բնակիչները նշել են, որ գիշերվանից անընդհատ զանգահարել են «Վեոլիա ջուր», որտեղից միայն պատասխանել են, որ զանգը գրանցված է, խումբը կմոտենա։
Նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների հետ շենքից տարհանել են 50-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ մեծահասակների ու երեխաների։
Փրկարարները ջրային հատվածից դուրս են բերել նաև մի քանի ավտոմեքենաներ, հիմա հատուկ տեխնիկայով ջուրը փորձում են դուրս բերել՝ օգտագործելով նաև հատուկ խողովակներ։
Ավելի ուշ ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձում են վթարը վերացնել։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
6500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
93Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
224Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
157Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
253Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
127Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
107Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
116Երեկ, 14:54