Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ մահացած զինվորը, թեև առողջական որոշակի խնդիրներ է ունեցել, սակայն նրան համարել են պիտանի և զինծառայության զորակոչել։ Տեղեկացանք, որ իրավապահ համակարգում մի քանի վարկածներով քննություն է ընթանում այս առիթով։
Մասնավորապես, փորձում են պարզել՝ նրա առողջական խնդիրը կարող էր լինել ինքնասպանության պատճառ, թե՞ այլ հարց կա։
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
2024 թվականի ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր. «Հայաստանում որոշ հիվանդությունների դեպքում զինծառայողը կհամարվի պիտանի, բայց զինծառայություն կանցնի սահմանափակումով։
«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները»,- այս մասին ապրիլի 18-ին, կառավարության նիստի ժամանակ ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների գրագիտության խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդություններ ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից, այլ կծառայեն որոշակի սահմանափակումներով»,- ասել էր նախարարը։
Նրա խոսքով՝ կան վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նկատվում է մի շարք հիվանդություններով ծառայությունից անհարկի ազատման դեպքերի պրոգրեսիվ դինամիկա։
Նրա խոսքով՝ կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։
«Նույն գիշերամիզությամբ էլի զորակոչվում են բանակ, խնդիրը հետագայում ծառայությունից ազատվելն է։ Մենք ունենք վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նկատվում է վերոնշյալ հիվանդություններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա»,- ընդգծել էր Պապիկյանը։
Նախարարը վստահեցրել էր, որ իր թվարկած հիվանդությունները ոչ մի կերպ չեն կարող զինծառայության ընթացքում վնաս հասցնել մարդու առողջությանը։
Արդյոք այս դեպքը կապ ունի զինվորի առողջական խնդրի և նրա սահմանափակումով ծառայության հետ, հուսանք, կպարզի քննությունը»։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
6500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
93Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
224Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
157Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
253Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
127Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
107Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
116Երեկ, 14:54