«Պուտինի հայտարարությունը բխում էր այն տեղեկատվությունից, որին իրենք տիրապետում են»․ Տիգրան Աբրահամյան

«Երեկվա հանդիպումը մի կողմից ցույց է տվել, թե կողմերի մոտեցումները որքան հեռու են միմյանցից, մյուս կողմից միակ բանը, որը միգուցե ոմանց համար կարող էր դրական լինել, դա այն է, որ դեռևս պատուհանը ամբողջությամբ չի փակվել, և կողմերը հանդիպելու հնարավորությունները պահպանում են։ Թեև ես կարծում եմ, որ դրանով որևէ խնդիր այլևս չի լուծվելու, որովհետև կա նպատակ, այդ նպատակը Ռուսաստանի հետ հարաբերությունները նվազագույնի հասցնեն է, և Փաշինյանը գնում է այդ ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան–Պուտին երեկվա հանդիպմանը՝ ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանում ռուսական ռազմակայանը դեռևս այլ կարգավիճակով 92-93թթ․ վահանի դեր է ունեցել թուրքական հնարավոր ներխուժումից խուսափելու համար։ Միգուցե շատերը մոռացել են, բայց այդ թվականներին Թուրքիան սպառնում էր որոշակի գործողություններ իրականացնել ՀՀ ուղղությամբ, և այն ժամանակ հնարավոր եղավ իրավիճակը փրկել կամ դա թույլ չտալ նաև ռուսական կողմի ներկայացվածության պայմաններում։ Հիմա եթե Հայաստանը հետևողականորեն գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, մի փուլում դա ենթադրում է նաև այդ ռազմակայանի հեռացում։ Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանում շատ հստակ գիտեն, և որ Փաշինյանը որևէ խնդիր չունի ու մի օր գնալու է այդ քայլին։ Պուտինի այդ հայտարարությունը ոչ թե զուտ այդ պահին իր ցանկության արտահայտումն էր, այլ բխում էր այն տեղեկատվությունից, որին իրենք հնարավորինս տիրապետում են»,– ընդգծեց նա։

«1921թ-ի օգոստոսի վերջին Զանգեզուրի հայկական հատվածը պաշտոնապես հաստատվեց Խորհրդային Հայաստանի մաս». Թաթուլ Հակոբյան
4501:00
««Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ». Վահե Հովհաննիսյան
5600:42
«Այս մարդիկ հաղթանակից հետո հետ քաշվեցին, թույլ տվեցին, որ ժողովուրդը խժռի իրենց արածը». Արթուր Դանիելյան
6800:18
Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները կարող են լինել ՌԴ-ի հետ բանակցությունների վերսկսման ժամանակը
119Երեկ, 23:13
«Դեռ շատ վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին». Պաուլա Պինյոն
68Երեկ, 22:24
Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Կուբան, Կանադան և Մեքսիկան ներկայացված են որպես Միացյալ Նահանգների մաս
118Երեկ, 21:59
Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև արձանագրություն
91Երեկ, 20:24
Ուիթքոֆը հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո առաջընթաց է գրանցվել
168Երեկ, 18:32