«Քրեական հետապնդումը չպետք է վերածվի մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Համացանցում Գագիկ Խաչատրյանի ձերբակալման, դատարան պատգարակով տեղափոխման և այդ գործընթացը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ՀՀ քաղաքացու նկատմամբ խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վկայություններ են։
Առերևույթ ծանր առողջական վիճակում գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավերի պայմաններում տեղափոխելն այլ բան չէ, քան դիտավորություն, և այն ենթակա է իրավական ամենախիստ գնահատականի, քանզի օրենքով թույլատրելի էր համապատասխան քննչական գործողությունն իրականացնել նրա գտնվելու վայրում։
Խիստ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ նման գործողություններն, ըստ հրապարակված տեղեկությունների, կրկնվել են մի քանի անգամ՝ հունիսի 5-ին, հունիսի 7-ին և սեպտեմբերի 1-ին, և ամեն անգան նոր դրվագի շրջանակում։
Դիտավորությամբ անձին ուժեղ ֆիզիկական, հոգեկան տառապանք և ցավ պատճառելը, նրան նվաստացնելու, ընկճելու կամ պատժելու նպատակով նման վերաբերմունք ցուցաբերելը ավելին է, քան անմարդկային վերաբերմունքը, դա խոշտանգում է և չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։
- Պետության կողմից իրականացվող քրեական հետապնդումը չպետք է վերածվի մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի։
-Օրենքի խստությունը չի նշանակում մարդու նկատմամբ դաժանություն, իսկ կալանավորումը չի վերացնում բժշկական պատշաճ օգնության և մարդկային վերաբերմունքի իրավունքը, ինչը պետության համար սահմանագիծ է, որը երբեք չպետք է հատվի։
-Օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որևէ մեղադրանք չի կարող կանխորոշել անձի մեղավորությունը. այն կարող է հաստատվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։
-Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է»։

«Այս մարդիկ հաղթանակից հետո հետ քաշվեցին, թույլ տվեցին, որ ժողովուրդը խժռի իրենց արածը». Արթուր Դանիելյան
3600:18
Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները կարող են լինել ՌԴ-ի հետ բանակցությունների վերսկսման ժամանակը
99Երեկ, 23:13
«Դեռ շատ վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին». Պաուլա Պինյոն
58Երեկ, 22:24
Թրամփը հրապարակել է քարտեզ, որտեղ Կուբան, Կանադան և Մեքսիկան ներկայացված են որպես Միացյալ Նահանգների մաս
100Երեկ, 21:59
Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև արձանագրություն
86Երեկ, 20:24
Ուիթքոֆը հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո առաջընթաց է գրանցվել
154Երեկ, 18:32
«ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը». #ABC
162Երեկ, 18:01
«Նիկոլը ցանկություն չունի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Արտակ Զաքարյան
102Երեկ, 17:30