«Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին, քանդվող Սովետական Միության և իր անկախությունը հռչակած Ադրբեջանի ֆոնին Արցախի խորհրդարանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ծնունդը։ Անկախության հռչակման գործընթացը լիովին համապատասխանում էր Սովետական Միության գործող օրենսդրությանը, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին։ Ի դեպ, Սովետի Սահմանադրական վերահսկողության կոմիտեն (Комитет конституционного надзора СССР) Արցախի հանրապետության հռչակումը հակասահմանադրական չէր համարել, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի ինքնավարության լուծարման որոշման։
Այսօր Արցախն օկուպացված, Արցախի ժողովուրդը՝ էթնիկ զտման ենթարկված։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ ստատուս քվոն վերջնական դատավճիռ է։ Ո՛չ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, և այդ իրավունքը պետք է հարգվի»։





«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
8403:06
Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
16900:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
130Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
109Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
168Երեկ, 21:55
«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան
132Երեկ, 21:36
«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 21:12
«Ինչի՞ մասին է գրել, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել»․ Արեգ Սավգուլյան
94Երեկ, 20:48