«Զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել». Նորայր Նորիկյան
![]() 527 Շաբաթ, 05 սեպտեմբերի, 2020 թ., 21:25 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ շարունակ պետությունը ղեկավարում էին օլիգարխները, կամ զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել Տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական վիճակի բնութագրիչները եղել են մրցակցության իսպառ բացակայությունը, առանձին ոլորտների մենաշնորհները, համակարգված կոռուպցիան, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից տնտեսության փաստացի կառավարումը: Պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը ապօրինաբար զբաղվում էր ձեռնարկատիրությամբ՝ կուտակելով միլիարդավոր ԱՄՆ դոլարներ: Հաստատված խաղի կանոնները Հայաստանը վերածել էր փակ տարածքի, որն օբյեկտիվորեն չէր կարող գրավիչ լինել քաղաքակիրթ աշխարհի ներդրողների համար: Երկիրը ղեկավարող մի քանի մարդիկ իրենց վարքագծով ու անկշտության մոլուցքով խրախուսում էին ապօրինի հարստացումը՝ տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին հանցագործությունների մեջ ներքաշման միջոցով նրանց առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Փաստորեն, տարիներ շարունակ պետությունը ղեկավարում էին օլիգարխները: 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվել է նպաստավոր իրավիճակ՝ զարգացած աշխարհի պատկերացումներին համաշունչ տնտեսական համակարգ կառուցելու համար: Այո՛, թեև համակարգված կոռուպցիան վերացել է, ինչպիսին որ կար նախկինում, սակայն, նկատի ունենալով, որ վերջին երկու տարիների ընթացքում տնտեսության ոլորտում խաղացողների որակական փոփոխություն և սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք նախորդ տարիների ընթացքում իրենց ձեռքին են պահել տնտեսության զարկերակը, այսօր պահպանում են իրենց այդ իրավունքը, հետևաբար պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ առանձին ճյուղերում մենաշնորհային, իսկ մրցակցությունը դեռևս խնդրահարույց է: Այս ամենի պատճառը տնտեսական համակարգում բարեփոխումների իսպառ բացակայությունն է: Անհրաժեշտ է սկսել տնտեսական բարեփոխումների քաղաքականություն, որի մեկնարկի համար էական նշանակություն ունեն. Իհարկե՛, տնտեսության մյուս ոլորտների մասին հնարավոր կլինի խոսել առաջիկայում, բայց խորապես վստահ եմ՝ զարգացած երկիր ունենալու համար երբեմն անհրաժեշտ է հանդգնել: Ես այսպես եմ պատկերացնում ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ կառուցումը, և կառուցելու ենք իրապես ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ…»: |

Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ»
163Երեկ, 09:12
«Երկաթուղու հարցի ձախողումը նաև ազգային շահը կուսակցական շահին ստորադասելու հետևանք է». Հայկ Խանումյան
238Երեկ, 02:06
«Եթե նման որոշում կայացնեն, ՀՀ-ն դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
53404.04.2026, 15:00
6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
49403.04.2026, 09:18
«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
59102.04.2026, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
118001.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
99101.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
92601.04.2026, 19:58
