«Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան, հենց այդ պատճառով էլ դրանք երկար են ապրում». Արտավազդ Փելեշյան

Մեր ժամանակների մեծագույն կինեմատոգրաֆիստներից մեկը, կինոյի հանճար ու տեսաբան Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում։ Ապրել է Վանաձորում, որտեղ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
«Կարծում եմ՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո․ քարանձավային նկարների շարժումները նույնպես կինո են։ Կա տարածված տեսակետ, թե կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է։ Ես համարում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, չի գրանցվում․ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա»,- ասում է ռեժիսորը:
Վավերագրական կինոյի պատմության մեջ Արտավազդ Փելեշյանի անունն արժևորվում է համաշխարհային մեծության, հանճարի գնահատանքով: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար:
Արտավազդ Փելեշյանի բնորոշմամբ՝ կինոն հիշողություն է ժամանակի համար։
«Մի վախեցեք ոչ մի բանից, իսկ առաջին ֆիլմի մեջ ներդրեք ամեն ինչ, դա՛ է որոշելու ձեր ապագան»,- երիտասարդ կինեմատոգրաֆիստներին խորհուրդ է տվել նա:
Փելեշյանի ֆիլմերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում: Նրա գործերից են՝ «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Վերջ», «Կյանք», «Աշնանային հովվերգություն», «Աշնանային շուկայի գույները» և այլ ֆիլմեր: Ռեժիսորը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում՝ Ռևազի դերում, որը նրա միակ դերն է:
Փելեշյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, այնուհետև՝ ժողովրդական արտիստի կոչումներին: Բնակվում է Մոսկվայում:
«Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ դրանք երկար են ապրում»,- համոզված է արվեստագետը:

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
104Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
106Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
106Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
107Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
52929.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
63628.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
265124.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
88023.09.2026, 23:24