«Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ՝ Թուրքիայինը». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։
Եթե պետությունը պատերազմի և խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Սա ասել է Ուինսթոն Չերչիլը։
Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար նաև հնարավոր պատերազմը։
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլը խոսել է նոր ռազմական բախումների հավանականության մասին։ Մենք դրա մասին խոսում ենք դեռևս 2020թ. դեկտեմբերից՝ առ այսօր։ Բայց ինչ օգուտ. լսողները խլացել են, տեսնողները՝ կուրացել։
Անչափ ծանր ժամանակներ ենք ապրում։
Դադարեցրե՛ք ընդդիմության նկատմամբ քաղաքական բռնաճշումները, վե՛րջ տվեք ներքաղաքական կապկանման շոուներին։ Պատասխանատու եղե՛ք պետության ու նրա քաղաքացու առջև։ Հավաքվե՛ք, միավորվե՛ք, խելքի՛ եկեք վերջապես»:

«ՀՀ-ն սարքել են թմրամոլ ու խաղամոլ, նաև՝ վարկամոլ երկիր». Ոսկան Սարգսյան
7903:06
«Մատչելի և նՆերառական Արթիկ». Մհեր Մելքոնյան
9301:06
Պատմության մեջ առաջին անգամ 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը
21500:37
«Ֆրանսիան վերապրեց 126 տարվա ընթացքում ամենատաք ամառը». Մոնիկ Բարբու
16300:00
Վենսը նշել է Իրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանը
219Երեկ, 23:33
«Պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից». Նարեկ Կարապետյան
83Երեկ, 23:22
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
92Երեկ, 23:06
Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը (տեսանյութ)
88Երեկ, 21:24