Իտալիայի ափերի մոտ գաղթականներ տեղափոխող նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր

Իտալիայի ափերի մոտ գաղթականներ տեղափոխող նավ է խորտակվել. մահացել է առնվազն 59 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Տեղի իշխանությունները կարծում են, որ կարող են ավելի շատ զոհեր լինել։ Դեռևս ոչ բոլոր մարմիններն են ջրից դուրս բերվել։
Ավելի քան 80 մարդ ողջ է մնացել և տարհանվել առափնյա պահպանության կողմից. 21 մարդ հոսպիտալացված է:
Նավաբեկությունը տեղի է ունեցել Իտալիայի արևելյան ափերի մոտ՝ Կալաբրիա նահանգում։ Նավը, որով գաղթականները հասել են իտալական ափ, երկու մասի է բաժանվել՝ բախվելով ժայռերին: Տախտակամածին եղել է մոտ 250 գաղթական Իրանից, Պակիստանից և Աֆղանստանից։
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին իր խորը ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ հանցագործություն անվանելով այն, որ այդքան մարդ գտնվել է 20 մետրանոց նավի վրա։ «Անմարդկային է տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը փոխանակել այն «տոմսի» գնով, որը նրանք վճարել են անվտանգ ճանապարհորդության կեղծ հեռանկարով», - ասել է նա:
Իտալիան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից անօրինական միգրացիայի գլխավոր «նպատակակետերից» է։ Միգրանտները փորձում են այնտեղ հասնել նավերով կամ նավակներով՝ Եվրոմիությունում ապաստան խնդրելու համար։ Նրանք հաճախ մահանում են ճանապարհին: Ըստ Missing Migrants Project միջազգային կազմակերպության՝ 2014 թվականից ի վեր 20333 մարդ մահացել կամ անհետացել է՝ փորձելով հատել Միջերկրական ծովը՝ գաղթելու նպատակով:



Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
12600:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
137Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
320Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
199Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
337Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
144Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
124Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
131Երեկ, 14:54