ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում ռուսական հարձակումից ի վեր սպանված երեխաների թիվը

ՄԱԿ-ը հաստատել է առնվազն 501 երեխայի մահը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:
«Սրանք միայն այն դեպքերն են, որոնք կարողացել է հաստատել ՄԱԿ-ը: Իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, իսկ տուժած ընտանիքների կորուստներն աներևակայելի են»,- գրել է նա Twitter-ում:
Բացի այդ, վիրավորվել է գրեթե 1000 ուկրաինացի երեխա, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «տեսանելի և անտեսանելի վերքերը, որոնք երեխաները ստանում են պատերազմի ժամանակ, կարող են նրանց հետ մնալ ողջ կյանքի ընթացքում»։
«Յուրաքանչյուր երեխա, որտեղ էլ որ նա ապրի, արժանի է մեծանալու խաղաղ միջավայրում: Ոչ մի երեխա չպետք է ապրի բռնությամբ և վախով պատված մանկություն»,- ասել է Ռասելը:
Մինչդեռ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության, 2023 թվականի ապրիլի 3-ի դրությամբ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 467 երեխա, ևս 944 երեխա տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։
«Այս թվերը վերջնական չեն: Շարունակվում են աշխատանքները պատերազմի վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում դրանք հաստատելու ուղղությամբ», - հստակեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10800:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
123Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
291Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
185Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
312Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
138Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
117Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
126Երեկ, 14:54