Նամիբիայում թունավոր շիլա ուտելուց հետո ընտանիքի 13 անդամ է մահացել

Նամիբիայում նույն ընտանիքի 13 անդամներ մահացել են թունավոր շիլա ուտելուց հետո, հայտնել է երկրի պետական հեռարձակողը։ Եվս 4 մարդ գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է NBC-ն։
Հրապարակման մեջ, վկայակոչելով Առողջապահության նախարարությանը, ասվում է, որ առնվազն 20 մարդ օգտագործել է «թույն պարունակող կամ տոքսիկ» շիլան այն բանից հետո, երբ այն խառնվել է տնական ալկոհոլային խմիչքից մնացած խմորված նստվածքի հետ: Զոհերի տարիքը 2-ից մինև 33 տարեկան է: Մահացածների մեծ մասը երեխաներ էին և, ովքեր սննդի սուր կարիքի մեջ են եղել: NBC-ն, վկայակոչելով Առողջապահության դեպարտամենտը, ասում է, որ սնունդը պատրաստված է եղել կորեկի ալյուրից և խմորված նստվածքից, որը մնացել է տնական ալկոհոլային խմիչքից:
Հետաքննություն է սկսվել, և նախարարությունը խորհրդականների խումբ է ուղարկել վշտահար ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Շիլայի նմուշներն ուղարկվել են հարևան Հարավային Աֆրիկա՝ փորձարկման:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
116Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
281Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
182Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
302Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
137Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
116Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
125Երեկ, 14:54