Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Նիկոլի ուսապարկերը դպրոցներում աղավաղում են մեր պատմությունը». Տիգրան Վարդանյան

«Նիկոլի ուսապարկերը դպրոցներում աղավաղում են մեր պատմությունը». Տիգրան Վարդանյան
744
Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ., 22:12

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի դպրոցականներ, հատկապես 9-րդ դասարանի սիրելի ընկերներ
Մեր պատմությունն աղավաղվում է ձեր դպրոցներում և ձեր դասագրքերում (Նկարները մեկնաբանություններում): Մեկ Բաքվի բռնապետ Ալիևն ա մեր պատմությունը փորձում խմբագրել, մեկ էլ իր ճորտ Նիկոլն իր ուսապարկերով:
Ուրեմն 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» 2-րդ մասի գրքում՝ «ներքաղաքական զարգացումները 21-րդ դարի սկզբին» բաժնում գրված է հետևյալը՝ «1998-2008թթ. ընտրակեղծիքներով ՀՀ նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը, իսկ 2008-ից հետո 2 անգամ նախագահական ընտրություններում դարձյալ ընտրակեղծիքներով հաղթել է Սերժ Սարգսյանը»: Հետո գրել են, որ «ամբողջ մոլորակը սովորեց հայ ժողովրդից, թե ինչպես պիտի հեղափոխություն անել»:
Սիրելի դպրոցականներ,
այն, որ Ռ.Քոչարյանի, Ս. Սարգսյանի իշխանության տարիներին եղել են սխալներ, բացթողումներ, հասարակության հետ կապի որոշակի բացակայություն՝ դա փաստ է, բայց փաստ է նաև այն, որ այդ բոլոր բացթողումներով ու սխալներով հանդերձ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները հաղթել են Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդարին, առաջին պատերազմում, իսկ Սերժ Սարգսյանը հաղթել է նաև 2016թ. Քառօրյա պատերազմի ժամանակ: Փաստ է, որ դուք, ձեր ծնողները, հասակակիցները մեծացել եք այնպիսի Հայաստանում, որտեղ եռագույնները ծածանվել են մեր բանակի հաղթական շքերթներին, այլ ոչ թե Եռաբլուրում, որտեղ արցունքն ուրախության է եղել, այլ ոչ թե ողբերգության:
Հարգելի դպրոցականներ,
Իրականում 2018թ.-ին տեղի է ունեցել հակաղարաբաղյան՝ հակահայկական շարժում, որն իրականացրել է ոչ թե Հայ ժողովուրդը, այլ՝ արտաքին ուժերն իրենց տեղի խամաճիկների հետ միասին: Ամբողջ մոլորակը ոչ թե հայերից սովորել է հեղափոխություն անել, այլ տեսել է, թե ինչպես են մոլորված մարդիկ տրվում մանիպուլյացիայի, ստի, կեղծիքի ու սկսում քանդել սեփական պետությունը: Ձեր ուսուցիչներին հարցրեք, ի՞նչ տվեց հեղափոխությունը Հայաստանին, Արցախին, Սփյուռքին: Եթե ադեկվադ, խելացի, հայրենասեր ուսուցիչ է, ուրեմն կպատասխանի, որ ոչ մի լավ բան՝ Արցախի ճնշող մեծամասնության կորուստ, հազարավոր զոհեր, հաշմանդամ դարձածներ ու անտուն մնացած մարդիկ, հարյուրավոր գերիներ, պետականության դե յուրե կորուստ, պատվի, նամուսի, արժանապատվության կորուստ:
Սիրելի դպրոցականներ,
փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը հողատու է, կապիտուլյանտ է և դավաճան է: Խնդրում եմ ձեզ, որպեսզի էդ սրիկայի ու իր ոհմակի լոլոները չդարձնեք ձեզ համար բացարձակ ճշմարտություն: Հենց ինքը Նիկոլը՝ ստի ու կեղծիքի, դավաճանության ու ստորության, տականքության ու տգիտության մարմնացումն է: Չլինեք ու չդառնաք Նիկոլ:
Շուտով մենք «կազատագրենք» նաև ձեր դպրոցներն ու գրքերը, ձեզ ու ձեր ուսուցիչներին հայի տականքներից:
Ապրեք ու մեծացեք հայեցի: Կրթվեք ու սիրեք ձեր Հայրենիքը»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան