Իրաքի շիաներն անօդաչու սարքերով հարձակվել են Սիրիայում ամերիկյան բազայի վրա

ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմաբազան սահմանամերձ ալ-Թանֆ քաղաքում (Դամասկոսից 250 կմ հեռավորության վրա) հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքերի կողմից։
Shafaq News լրատվականի փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Իրաքի իսլամական դիմադրություն շարժումը, որի անդամներն են շիա զինված խմբավորումների մարտիկները, որոնք նախկինում կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։
Իրաքում ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը աղբյուրին հաստատել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են բազայի վրա, որոնցից երկուսը գնդակոծվել են գետնից։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե արդյոք զինվորականների շարքերում կորուստներ կան, նյութական վնասի մասին տվյալներ չի ներկայացրել։
Իր հերթին, շիա զինյալներն իրենց հայտարարության մեջ պնդում են, որ «բոլոր ցամաքային թիրախները խոցվել են»։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
8200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
101Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
241Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
165Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
272Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
131Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
110Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
118Երեկ, 14:54