Պրահայի համալսարանում սպանդ իրականացնողը վարել է ռուսալեզու Telegram-ալիք և նախօրոք հայտնել իր արարքի մասին

Չեխական լրատվամիջոցները հրապարակել են Պրահայի Չարլզի համալսարանի շենքում ուսանողների սպանդ իրականացրած երիտասարդի լուսանկարն ու անունը։ Նա 1999 թվականին ծնված Դեյվիդ Կոզակն է, ով Չեխիայի քաղաքացիություն ունի։
Դեյվիդը վարելիս է եղել ռուսալեզու Telegram ալիք, որտեղ գրել է այսպես կոչված «schoolshooting»-ի՝ ուսումնական հաստատությունում զանգվածային սպանություն իրագործելու մտադրության և հնարավոր ինքնասպանության մասին։ Նա պնդել է, որ հանցագործությունն իրեն ոգեշնչել է 14-ամյա Ալինա Աֆանասկինան, ով դեկտեմբերի սկզբին Բրյանսկի իր դպրոցում սպանել է հինգ մարդու, ապա ինքնասպան եղել։
Ալիքում Կոզակի առաջին գրառումն է եղել՝ «սա կլինի իմ օրագիրը, քանի որ ես գնում եմ դպրոց՝ կրակելու», բայց հետո ժամանակավորապես փակել է այդ գրառումն ու բացել հանցագործությունից մի քանի ժամ առաջ:
«Ես միշտ ցանկացել եմ սպանել, մտածում էի, որ ապագայում մոլագար մարդասպան կդառնամ,- գրել է նա։- Հետո, երբ Իլնազը սպանդ իրականացրեց, հասկացա, որ ավելի ձեռնտու է զանգվածային սպանություններ անելը, քան սերիական: Ես նստեցի.. Սպասեցի.. Երազեցի.. Ուզում էի.. բայց Ալինան դարձավ վերջին կետը: Կարծես ճիշտ ժամանակին նա երկնքից ինձ օգնության հասավ»։
«Ես ատում եմ աշխարհը և ցանկանում եմ որքան հնարավոր է շատ ցավ թողնել»,- գրել է Դեյվիդ Կոզակը իր ալիքում՝ հավելելով, որ «դա փոխադարձ է»:
Վերջին հաղորդագրությունը ալիքում եղել է դեկտեմբերի 19-ին, որտեղ հեղինակը բողոքում է ականջներում զնգոցից և «ականջները պոկելու» ցանկությունից։
Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ մահացած են գտել նաև կրակողի հորը։ Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը համալսարանի ուսանող է եղել, և նրա մարմինը հայտնաբերվել է դպրոցի մոտ։
«Չկա որևէ ապացույց, որ այս հանցագործությունը որևէ կապ ունի միջազգային ահաբեկչության հետ»,- լրագրողներին ասել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը:

Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է տաճարի մոտ գտնվող ամբոխի մեջ. 15 մարդ մահացել է (տեսանյութ)
011:48
«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
8109:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
273Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
408Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
170Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
312Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
156Երեկ, 11:48
ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկն աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել
23116.10.2026, 23:00